Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Windows 10-ի թարմացումը զրկել է օգտատերերին ինտերնետից

16:45, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
#Windows 10-ի թարմացումը զրկել է օգտատերերին ինտերնետից

Windows 10-ի օգտատերերը թարմացումից հետո նկատել են, որ ունեն ինտերնետի և ձայնի հետ կապված խնդիրներ, գրում է Windows Latest-ը:

Օպերացիոն համակարգում KB4532695 թարմացումից հետո առաջացած խնդիրների մասին օգտատերերը գրել են Microsoft-ի ֆորումներում: Ըստ օգտատերերի, օպերացիոն համակարգի թարմացումից հետո ցանցը և աուդիո սարքավորումները կամ խափանմամբ են աշխատում, կամ ընդհանրապես չեն աշխատում: Մասնավորապես, համակարգը չի ճանաչում համակարգչի հետ կապված ձայնային քարտերը: Ըստ Windows Last-ի՝ խնդիրը շտկելու միակ տարբերակը թարմացման հեռացումն է։ Այն ջնջելու համար հարկավոր է մուտք գործել Windows 10-ի պարամետրեր և ջնջել համակարգի թարմացումը:

9687 | 0
Facebook