Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#WhatsApp-ում օգտատերերի անձնական տեղեկատվությունը կրկին վտանգված է

14:55, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
#WhatsApp-ում օգտատերերի անձնական տեղեկատվությունը կրկին վտանգված է

PerimeterX ընկերության ՏՏ անվտանգության հարցերով մասնագետ Գալ Վեյցմանը (Gal Weizman) ներկայացրել է համակարգիչների համար նախատեսված WhatsApp հավելվածում նոր խոցելիությունների մանրամասները: Ինչպես նշվում է ընկերության կայքում, շատ օգտատերեր, հնարավոր է, խնդիրներ ունենան:

Եթե հավանական զոհը հետևի վնասակար հաղորդագրության հղմանը, ապա հաքերին կհաջողվի ուղղորդել նրան երրորդ կողմ հանդիսացող կեղծ կայք կամ մուտք ունենալ օգտատիրոջ անձնական ֆայլերին:
     Ըստ Վեյցմանի, դա հնարավոր է դարձել WhatsApp-ում սխալ կազմաձևված անվտանգության քաղաքականության բովանդակության պատճառով:
     Թերիության պատճառով ռիսկի է ենթարկվել օգտատերերի անձնական տեղեկատվությունը: Այս խոցելիության դեպքում հաքերները կարող են հեռակա կերպով գողանալ համակարգիչներից անձնական ֆայլերը:

8221 | 0
Facebook