Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օր առաջ պետք է փրկել դղյակը». Ռոբերտ Ղուկասյան

19:05, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
«Օր առաջ պետք է փրկել դղյակը». Ռոբերտ Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես տեսա Ախթալայում գտնվող Արամյանցի դղյակը։ Առկա իրավիճակը մեղմ ասած ցավալի է։ Օր առաջ պետք է փրկել դղյակը։ Սա երկար պատմություն է, բայց նաև լավ օրինակ, թե ինչու չպիտի ամեն ինչ օտարեն (վաճառեն)։
     Հ. Գ. Հայաստանի առաջին Հանրապետության հռչակագիրն ընդունվել է այստեղ (այլ աղբյուրի տվյալներով` Արամյանցի տանը՝ Թիֆլիսում), Հայաստանում առաջին թենիսի կոռտն այստեղ է եղել և բազմաթիվ այլ իրադարձություններ........թե բա ժամանակին դղյակը վաճառվել է։
     Այսօրվա համայնքի ղեկավարն էլ մեծ ցանկություն ունի իր համայնքը գրավիչ դարձնել (շատ դրական տպավորություն թողեց)։ Դղյակն այն լավագույն լուծումը կլինի, որը թույլ կտա համայնքին նոր ուղղություններով զարգանալ»։

5891 | 0
Facebook