Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

10:45, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանի՝ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի դեմ բերված բողոքը: Դատախազ Պ. Պետրոսյանը, նշելով, որ առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել գործի վրա ազդած դատավարական սխալներ, խնդրել էր վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության: Փետրվարի 3-ին դատարանն անցել էր խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 25-ին վճռել էր, որ խախտվել են Ռ. Քոչարյանի իրավունքները: Դատարանն արձանագրել էր նաև, որ Մարտի 1-ի գործով նյութերը պաշտպաններին տրամադրելու հարցում գերակայում է հանրային պահանջը, ուստի՝ դրանք ենթակա են տրամադրման և հրապարակման: Այսպիսով՝ առաջին ատյանի դատարանի վճռի բեկանումից ենթադրվում է, որ Մարտի 1-ի գործով նյութերն ամբողջությամբ ենթակա չեն հրապարակման՝ նախաքննական գաղտնիք լինելու հիմքով:

8177 | 0
Facebook