Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է հոլիվուդյան լեգենդար դերասան Քըրք Դուգլասը

10:20, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
Մահացել է հոլիվուդյան լեգենդար դերասան Քըրք Դուգլասը

Ամերիկացի լեգենդար դերասան Քըրք Դուգլասը մահացել է ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում՝ 103 տարեկան հասակում: Այս մասին հաղորդել է Քըրք Դուգլասի որդին` հայտնի դերասան Մայքլ Դուգլասը։
     «Քըրք Դուգլասն ամբողջ աշխարհի համար լեգենդ էր, կինեմատոգրաֆի «ոսկե դարի» ներկայացուցիչ»,- գրել է հանգուցյալի որդին: Մայքլը կարևորել է այն ժառանգությունը, որը հայրը թողել է ապագա սերունդներին:

Քըրք Դուգլասը հայտնի կերպարներում
Քըրք Դուգլասը հայտնի կերպարներում

     Քըրք Դուգլասը, ում իրական անունը` Իսեր Դանիելովիչ է, կինոյում հայտնի է բազմաթիվ դերերով, որոնցից ամենահայտնիներից են Վինսենթ Վան Գոգի և Սպարտակի դերերը:
Քըրք Դուգլասը Սպարտակի դերում
Քըրք Դուգլասը Սպարտակի դերում
Հատված «Սպարտակ» ֆիլմից
Հատված «Սպարտակ» ֆիլմից

     Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում, 1996-ին նա ստացել է Օսկար մրցանակ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար: Խաղացել է ընդհանուր թվով 90-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։
Քըրք Դուգլաս
Քըրք Դուգլաս
Քըրք Դուգլասը կնոջ և երեխաների հետ
Քըրք Դուգլասը կնոջ և երեխաների հետ

30741 | 0
Facebook