Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իմպիչմենթի գործով Սենատն արդարացրեց Թրամփին

09:55, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
Իմպիչմենթի գործով Սենատն արդարացրեց Թրամփին

Փետրվարի 5-ին ԱՄՆ Սենատն արդարացման որոշում կայացրեց նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործով: Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին առաջին մեղադրանքով կողմ քվեարկեց 48 անդամ, իսկ երկրորդ կետով` 47, դեմ արտահայտվեցին համապատասխանաբար 52 և 53 սենատոր: Նախագահին պաշտոնից հեռացնելու համար պահանջվում էր սենատորների ձայների երկու երրորդը:

Այսպիսով, Սենատը չհամաձայնեց հաստատել այն մեղադրանքները, որոնք Դոնալդ Թրամփին ուղղված էին դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատում: Նախագահին մեղադրում էին լիազորությունները չարաշահելու համար՝ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը սառեցնելու որոշման և այդ օգնության սառեցման հետ կապված դրվագի հետաքննությունը կանխելու համար:

«Եթե չարը չի կանգնեցվում, ապա այն տարածվում է վիրուսի նման: Մենք թույլ տվեցինք, որ թունավոր նախագահը վարակի Սենատը և ենթարկի իր գործողություններին»,- նշել է դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:

7031 | 0
Facebook