Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հաջողվել է նկարահանել՝ ինչպես է հովազը որսը թռցնում քնած կոկորդիլոսի երախից

00:45, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
Հաջողվել է նկարահանել՝ ինչպես է հովազը որսը թռցնում քնած կոկորդիլոսի երախից

Զամբիայի Հարավային Լուանգվա պարկում հաջողվել է նկարահանել արտասովոր տեսարան: Քաղցած հովազը մոտեցել է քնած կոկորդիլոսին և նրա երախից թռցրել այծյամի մսի մնացորդները:

Տեսանյութը նկարահանել է բրիտանուհի Նիկոլ Դանգուրն, ով մի քանի ժամ հետևել է կոկորդիլոսների ու հովազների պայքարին՝ որսացած մսի համար:

Հովազը, տեսնելով, որ կոկորդիլոսը չի արձագանքում, խիզախում է ու նրա երախից հանում ամբողջական ոտքը: Կոկորդիլոսը մի աչքը բացում է, բայց որոշում է ներողամիտ գտնվել իր մրցակցի նկատմամբ:

Հաջողվել է նկարահանել՝ ինչպես է հովազը որսը թռցնում քնած կոկորդիլոսի երախից
| | |
7447 | 0
Facebook
COMMENT.am