Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում՝ վագոն-տնակում սպանել են 51-ամյա տղամարդու

20:20, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
Վանաձորում՝ վագոն-տնակում սպանել են 51-ամյա տղամարդու

Այսօր՝ փետրվարի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Բուլղարական 2-րդ տնակային ավանի 157 տնակում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 51-ամյա Շ. Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքի և մարմնի տարբեր մասերում կան հարվածի բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

6302 | 0
Facebook