Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#ԵՄ-ն կխստացնի դաշինքին անդամակցման պայմանները

17:15, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
#ԵՄ-ն կխստացնի դաշինքին անդամակցման պայմանները

ԵՄ-ն պատրաստել է նոր կանոններ, որոնք խստացնում են դաշինքին անդամակցության պայմանները, հաղորդում է Radio Free Europe-ը՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի փաստաթղթերը:

Եվրոհանձնաժողովը նոր մեթոդաբանություն է մշակել Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ բանակցությունների ժամանակավոր դադարեցումից հետո: Փաստաթուղթը կոչվում է «Անդամակցության գործընթացի բարելավումը՝ Եվրոմիության հուսալի հեռանկարի համար»: Հայտնի է, որ Ֆրանսիան դարձել է փաստաթղթի զարգացման հիմնական նախաձեռնողներից մեկը:
     Ըստ տեքստի՝ ԵՄ անդամ երկրները կկարողանան ավելի շոշափելի ներդրում ունենալ անդամակցության գործընթացում, ներառյալ տեղում մոնիթորինգի անցկացումը՝ սեփական փորձագետների օգնությամբ: Նոր ծրագիրը պետք է հաստատվի 2020 թվականի մարտին Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին: Նոր կանոնները կկիրառվեն Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի և Հյուսիսային Մակեդոնիայի համար:

7333 | 0
Facebook