Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ICE բորսային օպերատորը ցանկանում է գնել #eBay-ը 30 միլիարդ դոլարով․ #TheWallStreetJournal

15:20, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
ICE բորսային օպերատորը ցանկանում է գնել #eBay-ը 30 միլիարդ դոլարով․ #TheWallStreetJournal

Intercontinental Exchange Inc. (ICE) բորսային օպերատորն առաջարկում է գնել աշխարհի ամենամեծ առցանց աճուրդային կայքը՝ eBay Inc.-ը՝ վճարելով ավելի քան 30 միլիարդ դոլար, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ սա երկրորդ առաջարկն է, նախորդ բանակցությունները ձախողվել էին:
     ICE-ն հաստատել է, որ նման առաջարկ է արել։
     EBay-ի շուկայական արժեքը գերազանցում է 28 միլիարդ դոլարը, և հաշվի առնելով պարգևավճարները, որը ICE-ն պետք է առաջարկի ընկերությանը հետաքրքրելու համար, գործարքի արժեքը կարող է գերազանցել 30 միլիարդ դոլարը, գրում է WSJ–ն: Հայտնի է, որ ICE-ին հիմնականում հետաքրքրում է eBay-ի առանցքային բիզնեսը` ինտերնետային հարթակը, և ոչ թե բաժնեմասերը, որի վաճառքը դիտարկվում է eBay-ի կողմից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ eBay-ը գնահատում է բիզնես վաճառելու հնարավորությունը՝ գովազդելով իր կայքում վաճառվող ապրանքներն ու ծառայությունները, որոնց արժեքը կարող է կազմել մոտ 10 միլիարդ դոլար:

7501 | 0
Facebook