Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետի շնորհիվ է, որ ժողովուրդը կոշիկները չի մաքրում Ռուբեն Հայրապետյանի վրա». Ալեն Սիմոնյան

13:05, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
«Վարչապետի շնորհիվ է, որ ժողովուրդը կոշիկները չի մաքրում Ռուբեն Հայրապետյանի վրա». Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարություններին՝ ասել է. «Այսօր Ռուբեն Հայրապետյանների և մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում միակ պատճառով, որ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Մենք իրենց՝ մարդ սպանող, մարդ ծեծող, մարդ առևանգող տեսակը չենք: Դա այն մարդը չէ՞ր, որ ասում էր՝ ես ի՞նչ պիտի անեմ, ես պիտի ծեծեմ... Դուք զինվորական բժշկին ախրաննիկներով քացիներով ծեծող տեսակ եք, դուք մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր տեսակ եք, իսկ ՀՀ գործող իշխանությունն այդ տեսակը չէ, չի ստացվելու մեզնից այդ տեսակը սարքել: Իրենց տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող տեսակ է, բոլոր երգիչ-երգչուհիներին հեռախոսազանգերով ստորագրություններ խնդրող տեսակ է: Իրենց տեսակը վերացող տեսակ է, վերանալու է ՀՀ տարածքից». փետրվարի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա անդրադարձել է նաև ԱԺ արտահերթ նիստի հետաձգման, ՍԴ ճգնաժամի թեմային:

Տեսանյութը՝ Factor TV-ի
15860 | 2
Facebook