Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը

14:10, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության հայտարարությունը:

«Կողմերը փոխադարձ անհանգստություն են հայտնել Իդլիբի դեէսկալացիոն գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Պուտինն Էրդողանի ուշադրություն է հրավիրել ահաբեկչական խմբավորումների ակտիվացման վրա, որոնց գրոհների հետևանքով զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Կողմերն այս առիթով պայմանավորվել են ձեռնարկել հրատապ միջոցներ»,- գրված է հայտարարությունում:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ միջոցներ ձեռնարկել, հիմնականում Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջոցով՝ Սիրիայում գործողությունների կոորդինացման արդյունավետության բարձրացման համար»,- հավելում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

8164 | 0
Facebook