Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ-ը հաշվարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի արժեքը

08:45, հինգշաբթի, 06 փետրվարի, 2020 թ.
ԱՀԿ-ը հաշվարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի արժեքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) առաջիկա երեք ամիսների ընթացքում կպահանջվի 61,5 միլիոն դոլար՝ նոր 2019-nCov կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար: Այս մասին հայտնի է դարձել Ժնևում ԱՀԿ նիստի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

Այս գումարից 4,5 միլիոն դոլար կհատկացվի կորոնավիրուսի հետազոտության և նորարարության համար: Տասն անգամ ավելի մեծ գումար` մոտ 45 միլիոն, կօգտագործվի գնահատելու համաճարակի դեմ երկրների պատրաստվածությունը։ Վիրուսի տարածման դեմ պայքարում նախատեսվում է ծախսել ևս 12 միլիոն դոլար՝ միջազգային կոորդինացման նպատակով:

8876 | 0
Facebook