Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևանում 99 համարի «Գազել»-ի վթարի հետևանքով կա 6 վիրավոր

12:20, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
Երևանում 99 համարի «Գազել»-ի վթարի հետևանքով կա 6 վիրավոր

ՀՀ առողջապահության նախարարությունը երթուղային տաքսու վթարից տուժածների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: «Փետրվարի 5-ին նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ:

Նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ: Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով: Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

9163 | 0
Facebook