Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն իրենից ներկայացնում է կրկես ջրի վրա: Շոուն նախատեսված է գարնանային տոներին՝ մարտի 6 (ժամը 19-00-ին), 7 (ժամը 15:00-ին), 8 (ժամը 19:00-ին), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Ջրային աշխարհ» շոուի ընթացքում արտիստները կներկայացնեն ջրային խորեոգրաֆիա, բազմաքանակ շատրվաններ, ծովահարսեր, մեդուզաներ և այլ ջրային կերպարներ:
Ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ: Շոու-ծրագիրը նախատեսված է թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների համար:
Երեկոյի մասնիկը կլինեն նաև АКВА-բալետի համարները և լազերային շոուն:
Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է: