Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն որոշել է շանտաժի ենթարկել աշխարհը․ #Bloomberg

19:30, չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
ԱՄՆ-ն որոշել է շանտաժի ենթարկել աշխարհը․ #Bloomberg

ԱՄՆ իշխանությունները որոշել են շանտաժի ենթարկել աշխարհը՝ չկատարելով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագրի կետերից մեկը, գրում է Bloomberg-ը: Համաձայնագիրը վերաբերում է պետական գնումների կանոններին:

Համաձայնագիրը, որից դժգոհ է Վաշինգթոնը, պարտավորեցնում է ԱՀԿ մասնակից երկրներին սեփական պետական գնումների շուկան բացել օտարերկրյա ընկերությունների համար և այն դարձնել առավել մրցունակ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ դա հակասում է ազգային շահերին: Նշվում է, որ գնումների ընդհանուր ծավալը, որը կարգավորում է վիճարկվող պայմանագրի միջոցով, կազմում է 1,7 տրիլիոն դոլար: ԱՄՆ-ի կողմից համաձայնագրից դուրս գալը կարող է հանգեցնել անորոշության պետական գնումների շուկայում (գնահատվում է 837 միլիարդ) և վանել արտասահմանյան ընկերություններին:

2019 թվականի օգոստոսին Թրամփն արդեն հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կարող են դուրս գալ ԱՀԿ-ից: Այնուամենայնիվ, այդ հայտարարությունից հետո որևէ կոնկրետ քայլ չէր ձեռնարկվել:

8709 | 0
Facebook