Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում սպանել են Քադիրովին քննադատող բլոգերին

17:10, երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ.
Ֆրանսիայում սպանել են Քադիրովին քննադատող բլոգերին

Ֆրանսիայի Լիլ քաղաքի հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերվել է 44-ամյա չեչեն բլոգեր Իմրան Ալիևի դին, ով քննադատում էր Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին:

Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 30-ին, Լիլի կենտրոնում գտնվող հյուրանոցի սենյակում: Տուժածի մարմնի վրա եղել են «կրծքավանդակի շրջանում բազմաթիվ վերքեր»:

Սպանված բլոգերը, ով հայտնի է նաև որպես Մանսուր Ստարիյ, և նրան ուղեկցող անձը ժամանել էին Լիլ քաղաք Բելգիայից:

10834 | 1
Facebook