Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Google-ն առաջին անգամ բացահայտել է #YouTube-ի գովազդից ստացած եկամուտը

18:15, երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ.
#Google-ն առաջին անգամ բացահայտել է #YouTube-ի գովազդից ստացած եկամուտը

Ամերիկյան Alphabet հոլդինգի դուստր ընկերությունը` Google կորպորացիան առաջին անգամ ներկայացրել է YouTube վիդեո ծառայության գովազդից ստացված հասույթի վերաբերյալ տվյալները, հայտնում է CNN-ը: Նախկինում հասույթի վերաբերյալ տեղեկությունը չէր առանձնանում ընկերության հաշվետվություններում առանձին տողով։ Հրապարակվում էին միայն Google-ում գովազդից ստացվող եկամուտների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ և Google-ի «այլ» ոլորտներից ստացված տվյալները, որտեղ ներառվում էր նաև YouTube-ը։ Համաձայն Alphabet-ի 2019 թվականին հրապարակած արդյունքների՝ YouTube-ում գովազդից ստացված հասույթը կազմել է 15.149 միլիարդ դոլար, ինչը 35,8%-ով ավելին է, քան 2018-ին (11.155 միլիարդ դոլար) և գրեթե կրկնակի անգամ շատ 2017-ին արձանագրված շահույթից (8,15 միլիարդ դոլար):

8724 | 0
Facebook