Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան փորձում է Սիրիայում լայնածավալ հակամարտություն հրահրել․ #Ведомости

14:20, երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ.
Թուրքիան փորձում է Սիրիայում լայնածավալ հակամարտություն հրահրել․ #Ведомости

Թուրքիայի կողմից իրականացված վերջին գործողությունները Սիրիայում կարող են մեծ կոնֆլիկտի հանգեցնել: Այս մասին գրում է ռուսական Ведомости թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Համաձայն հրապարակման՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թուրքական ստորաբաժանումները նկատելիորեն ակտիվացրել են գործողությունները, որոնք ակնհայտ դուրս են գալիս համաձայնագրի սահմաններից: Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի խաթարի սիրիական բանակի առաջխաղացումը Սարակիբի ուղղությամբ (գտնվում է Իդլիբ նահանգի հարավում): Ըստ աղբյուրի, այս մասին վկայում են նաև Իդլիբ նահանգի ուղղությամբ ծանր զրահատեխնիկայի տեղափոխումը և Լաթաքիա-Հալեպ մայրուղու արգելափակումը՝ թուրք զինծառայողների կողմից։

5874 | 0
Facebook