Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեն՝ «ընդդեմ» բառի գործածության մասին

05:15, երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ.
Լեզվի կոմիտեն՝ «ընդդեմ» բառի գործածության մասին

Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Լինում են դեպքեր, երբ մարդիկ զայրանում են և փորձում հակառակվել, ընդդիմանալ կամ հակահարված տալ: Այդ դեպքում նրանք ԸՆԴԴԵՄ են լինում ինչ-որ բանի՞, թե՞ ինչ-որ բանին: Բերենք օրինակներ. «Ընդդեմ քո ելույթի՝ ես ներկայացնում եմ իմ ծրագիրը», «Ողջ մարդկությունը ելել է ընդդեմ պատերազմի»: Իսկ կարո՞ղ ենք ասել՝ ԸՆԴԴԵՄ քո ելույթիՆ, ԸՆԴԴԵՄ պատերազմիՆ: Բնականաբար, ոչ: Ուրեմն՝ հիշենք, որ պետք է ԸՆԴԴԵՄ լինել ինչ-որ բանի, այլ ոչ ԸՆԴԴԵՄ ինչ-որ բանիՆ»:

4165 | 0
Facebook