Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել` Ռուսաստանից զենք մատակարարելու մրցույթի վերաբերյալ․ #РИАНовости

13:35, երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ.
ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել` Ռուսաստանից զենք մատակարարելու մրցույթի վերաբերյալ․ #РИАНовости

Հայաստանում քրեական նոր գործ է հարուցվել ռուսական ORSIS ռազմարդյունաբերական ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը ՀՀ ՊՆ կողմից խոչընդոտելու փաստով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։

Ըստ գործակալության` նոր գործը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հարուցել է ոչ թե բուն գործընթացի վերաբերյալ, այլ ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից արժեքավոր նվեր տալու, այդ նույն անձի կողմից ORSIS-ը ներկայացնող փաստաբանի՝ ՀՀ-ում գործունեություն ծավալումը խոչընդոտելու փաստերով: ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է նոր քրգործ հարուցելու փաստը՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

Հիշեցնենք` 2019թ-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր տենդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։

Նշենք, որ ORSIS ընկերությունը «Промтехнологии» խմբի մի մասն է, և արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ին զենք, զինամթերք և ռազմական օպտիկական միջոցներ է մատակարարում:

6314 | 0
Facebook