Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը Չինաստանի սահմաններից դուրս

10:55, կիրակի, 02 փետրվարի, 2020 թ.
Գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը Չինաստանի սահմաններից դուրս

Այս պահի դրությամբ Չինաստանի սահմաններից դուրս 2019-nCoV կորոնավիրուսով վարակված է ավելի քան 100 մարդ: Արձանագրվել է մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս: Երեկ՝ փետրվարի 1-ին, վարակից մահվան դեպք է արձանագրվել Ֆիլիպիններում: Զոհը տղամարդ է, ով վերջերս է վերադարձել Չինաստանի Ուհան քաղաքից:
     Ըստ ԱՀԿ՝ նա 44 տարեկան էր: Նրանից բացի Ֆիլիպիններում կորոնավիրուսով վարակված ևս մեկ տղամարդ կա:
     Ընդհանուր առմամբ մահերի թիվը հասել է 305-ի: Վարակված է մոտ 14 հազար մարդ: Վարակի դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, ԱՄԷ-ում և այլ երկրներում:

25616 | 0
Facebook