Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգը խոստացել է շատերին զայրացնել #Facebook-ում գրառումների հանդեպ նոր մոտեցմամբ

16:40, շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ.
Ցուկերբերգը խոստացել է շատերին զայրացնել #Facebook-ում գրառումների հանդեպ նոր մոտեցմամբ

Facebook-ը մտադիր է նոր մոտեցում ցուցաբերել սոցիալական ցանցում հայտնված նյութերի բովանդակության հետ կապված հարցերին, ինչը ենթադրում է հեղինակների խոսքի ազատության պաշտպանություն և տվյալների գաղտնիության ապահովում: Այս մասին Յուտա նահանգում անցկացվող Silicon Slopes գագաթնաժողովում հայտարարել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, հայտնում է CNN-ը:

«Սա նոր մոտեցում է, և ես կարծում եմ, որ այն շատերին կզայրացնի: Անկեղծ ասած՝ հին մոտեցումը նույնպես վրդովեցրել է շատերին, այնպես որ եկե՛ք փորձենք այլ բան»,- հայտարարել է Ցուկերբերգը:

Ըստ նրա՝ սոցիալական ցանցում մարդիկ ավելի հաճախ են խնդրում «հսկայական քանակությամբ նյութերի գրաքննություն անցկացնել», ինչն իրեն դուր չի գալիս: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ամեն դեպքում՝ Facebook-ը պետք է հեռացնի ահաբեկչությանը, երեխաների շահագործմանը վերաբերող, բռնության կոչեր պարունակող գրառումները:

8337 | 0
Facebook