Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը». Էդուարդ Շարմազանով

14:20, շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ.
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։

Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։

Ի վերջո, ո՞րն է քո մոտեցումն ու կետը Արցախյան հարցում։

Թե չէ՝ ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ...

Հ.Գ. Հարցերիս պատասխանելուց հետո չմոռանաս ընթերցել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ»։

14050 | 2
Facebook