Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Airbus-ը կաշառակերության գործով ռեկորդային տուգանք կվճարի

17:35, շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ.
#Airbus-ը կաշառակերության գործով ռեկորդային տուգանք կվճարի

Աշխարհի խոշորագույն Airbus ավիաընկերությունը պայմանագիր է կնքել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ, որոնց ուժային կառույցներն ավիաընկերությանը մեղադրում էին կոռուպցիայում ներգրավվածության համար: Ընկերությունը համաձայնել է վճարել ռեկորդային 3.59 միլիարդ եվրո տուգանք:

Այդ գումարով ընկերությունը կփակի նաև վերոնշյալ երկրների կողմից իրականացված ողջ ծախսերը: Մեծ Բրիտանիայի Ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի բյուրոն (SFO) կստանա 984 միլիոն եվրո, Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը (PNF)՝ 2,083 միլիարդ եվրո, ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու Պետդեպարտամենտը՝ համապատասխանաբար 526 միլիոն և 9 միլիոն եվրո:

SFO-ն նշում է, որ ընկերությունն ընդունել է իր մեղքը և դատական հետապնդումը դադարեցնելու պայմանագիր կնքել: Բյուրոն ենթադրում է, որ Airbus-ը լիովին համագործակցելու է հետաքննության հետ բոլոր երեք երկրներում, ինչպես նաև պարտավորվում է հաղորդել հետագա հանցագործությունների մասին: Ըստ SFO-ի՝ եթե Airbus-ը չկատարի այս պայմանները, ապա դատական գործընթացը կվերսկսվի: Համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023թ. հունվարի 31-ը:

8506 | 0
Facebook