Խնդրում ենք սպասել...

Միջազգային

47 տարվա անդամակցությունից հետո Մեծ Բրիտանիան լքեց Եվրոմիությունը

12:40, շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ.
47 տարվա անդամակցությունից հետո Մեծ Բրիտանիան լքեց Եվրոմիությունը

47 տարվա անդամակցությունից հետո Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին ժամը 23․00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 01:00-ին) լքեց Եվրոմիությունը: Հանրաքվեից, որի արդյունքում թագավորության բնակիչների մեծամասնությունը հավանություն տվեց ԵՄ կազմից դուրս գալուն, անցել էր 1317 օր։

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալուց մեկ ժամ առաջ ելույթ ունեցավ վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նա խոսեց նոր պայմաններում թագավորության առաջնահերթությունների մասին:

«Եթե մենք կարողանանք ամեն ինչ ճիշտ անել, ես հավատում եմ, որ ամսեամիս կավելանա վստահությունը ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս»,-հայտարարել է Ջոնսոնը:

Վարչապետը նշել է, որ իշխանությունների առջև ծառացած գերակայություններից մեկը երկրի տարբեր շրջանների զարգացածության մակարդակների անհաչափությունը վերացնելն է: «Սա այն պահն է, երբ մենք սկսում ենք միավորվել և դուրս գալ նոր մակարդակի»,- ասել է նա:

8768 | 0
Facebook