Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեն՝ «հավաքված մարդ» արտահայտության գործածության մասին

02:35, շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ.
Լեզվի կոմիտեն՝ «հավաքված մարդ» արտահայտության գործածության մասին

Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «ՀԱՎԱՔՎԱԾ ՄԱ՞ՐԴ

Վատ թարգմանությունները լեզվական սխալների տարածման անսպառ աղբյուր են:
     Վերջին շրջանում եթերում և այլուր հանդիպում է «հավաքված մարդ» արտահայտությունը: Ահա՛ օրինակներ՝ «Մեր օրերում շատ կարևոր է, որ մարդը հավաքված լինի», «Մեր հյուրը ութ տարեկան է, բայց շատ հավաքված մարդ է», «Եթե հավաքված լինես, ամեն ինչ էլ կհասցնես»: Այս «հավաքված մարդ»-ը ռուսերեն собранный человек-ն է, որի հայերեն ճիշտ թարգմանությունն է՝ «կազմակերպված մարդ»: Այս բառակապակցությունը, փաստորեն, ոչ թե թարգմանել, այլ ռուսերենից «տեղափոխել են» հայերեն: Այն նոր է սկսել տարածվել, բայց պետք է զգույշ լինել. լեզվական սխալները, ցավոք, սուր վարակիչ են»:

3942 | 0
Facebook