Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չինաստանում մշակվել է թեստ, որը 15 րոպեում հայտնաբերում է կորոնավիրուսը

15:45, ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ.
Չինաստանում մշակվել է թեստ, որը 15 րոպեում հայտնաբերում է կորոնավիրուսը

Չինաստանում գիտնականները հայտարարել են նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման էքսպրես-թեստ ստեղծելու մասին, հայտնում է Синьхуа գործակալությունը:

Վիրուսի արագ հայտնաբերման համար նախատեսված թեստը մշակվել է Վիրուսային հիվանդությունների կառավարման և պրոֆիլակտիկայի ազգային ինստիտուտի և Ուսի քաղաքի բարձր տեխնոլոգիական ընկերության համատեղ ջանքերով։
     Նշվում է, որ թեստը թույլ է տալիս արդյունքը ստանալ 8-15 րոպեի ընթացքում: Հայտնի է, որ էքսպրես-թեստն ունի բարձր զգայունություն, այն օգտագործման համար դյուրին է և հարմար՝ փոխադրման համար:
     Ֆրանսիական Novacyt ընկերությունն արդեն հայտարարել է կորոնավիրուսի ախտորոշման այս թեստի ստեղծման մասին:

12832 | 0
Facebook