Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանին փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին». Նաիրա Զոհրաբյան

11:55, ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ.
«Ադրբեջանին փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանին փռեցին ասֆալտին

Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարևան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։
     Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորներն ընդհանրապես խոսում և ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։ Շոուն, սակայն, փառահեղորեն տապալվեց, Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչև ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն, վերջում էլ ձայների առավելագույն մեծամասնությամբ ընդունելով քաղբանտարկյալների մասով բանաձևը։
     Առաջին անգամ, վերջին շատ երկար տարիների ընթացքում, Ադրբեջանին չհաջողվեց տապալել քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը։ Ադրբեջանական խավիարը, գոնե այս պահին, Եվրոպայի խորհրդում դադարել է գործոն լինելուց։ Եվ դա փաստ է»։

13858 | 3
Facebook