Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արեգակի մակերևույթի՝ երբևէ արված ամենամանրակրկիտ լուսանկարը

00:10, ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ.
Արեգակի մակերևույթի՝ երբևէ արված ամենամանրակրկիտ լուսանկարը

ԱՄՆ Գիտությունների ազգային հիմնադրամը հրապարակել է Արեգակի մակերևույթի առավել մանրակրկիտ լուսանկարը դիտումների ողջ պատմության ընթացքում: Լուսանկարները տեղադրվել են հիմնադրամի կայքում: Լուսանկարներն արվել են Daniel K. Inouye Solar Telescope (DKIST) աստղադիտակի միջոցով, որը գտնվում է Հավայան կղզիներում: Հիմնադրամի տվյալների համաձայն, նոր լուսանկարների օգնությամբ գիտնականները հնարավորություն կունենան մանրամասն ուսումնասիրել աստղի կառուցվածքը: Գիտնականները նաև նշում են, որ Արեգակի ակտիվությունը կարող է ազդել արբանյակային հաղորդակցության, GPS-ի աշխատանքի և Երկրի վրա էլեկտրաէներգիայի անջատումների վրա:

Արեգակի մակերևույթի՝ երբևէ արված ամենամանրակրկիտ լուսանկարը
12411 | 0
Facebook