Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն 60 մլն դոլարով նոր ինքնաթիռ է ձեռք բերել

16:25, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Լուկաշենկոն 60 մլն դոլարով նոր ինքնաթիռ է ձեռք բերել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ձեռք է բերել ավելի քան 60 միլիոն դոլար արժողությամբ նոր բիզնես-ջեթ ինքնաթիռ: Այս մասին գրել է բելառուս լրագրող Ստեփան Պուտիլոն՝ իր NEXTA Telegram ալիքում:

Լուկաշենկոն ձեռք է բերել Gulfstream G550 բիզնես-ջեթ ինքնաթիռը, որը կրում է EW-001PJ բորտ համարը:

Ինքնաթիռի գունավորումը կատարվել է Բելառուսի դրոշի գույներով:

Պուտիլոն պնդում է, որ ջեթի արժեքը կազմում է 61,5 միլիոն դոլար: Նշվում է, որ ինքնաթիռի գինը հաշվարկված է առանց ներքին հարդարանքի և սարքավորումների արժեքի: Մինսկի օդանավակայանը հաստատել է, որ ինքնաթիռը բերվել է Բելառուս սեպտեմբերի վերջին: Մինչ օրս Gulfstream G550-ն կատարել է միայն մեկ թռիչք՝ դեպի Վարշավա: Աղբյուրները նաև հաստատել են, որ ինքնաթիռից կօգտվեն երկրի նախագահի ընտանիքի անդամները:

7960 | 1
Facebook