Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

12:35, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Մակրոնն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը hունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորման հարցը, տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության կայքը: «Երկրների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը: Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահին ևս մեկ անգամ տեղեկացրել է հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Բացի արցախյան հիմնահարցից` նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

8063 | 0
Facebook