Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.

Ի՞նչ է խոսում քաղաքը

Պուտինը փրկեց Տիգրան Սարգսյանին

11:15, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Պուտինը փրկեց Տիգրան Սարգսյանին

Արդեն մի քանի օր է համացանցը ողողված է Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավարի պաշտոնում առաջիկա նշանակման լուրով։ Բացի այդ, ամեն օր, ռուսական պրոպագանդիստական «լրատվամիջոցներն» իրար հետևից ռեպորտաժներ են տարածում՝ գովաբանելով Տիգրան Սարգսյանին, ներկայացնելով նրան որպես անկախ Հայաստանի ամենաակնառու քաղաքական գործիչներից մեկը։ Հատկանշական է, որ այդ ռեպորտաժներում վերջինի գովքը կատարվում է նաև Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաների կողմից, ինչպիսիք են օրինակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ասում են՝ շաբաթներ առաջ հրապարակային շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին, Պուտինը Նիկոլ Փաշինյանին ակնարկեց «հեռու մնալ նրանից»: Համաձայն շրջանառվող լուրերի, մինչ այդ պահը Հայաստանում իրավապահ մարմինները նյութեր էին նախապատրաստում ՀՀ նախկին վարչապետի դեմ, որպեսզի, պաշտոնանկությունից հետո գործ հարուցվեր վերջինի դեմ։ Ասում են նաև, որ վարչապետ Փաշինյանը կարգադրել է սառեցնել քրեական գործի հարուցման ընթացքը։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
17879 | 0
Facebook