Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Առաջիկա երկու ամիսներին սպասվում է ավտոմեքենաների և անշարժ գույքի գնանկում

10:55, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Առաջիկա երկու ամիսներին սպասվում է ավտոմեքենաների և անշարժ գույքի գնանկում

Վերջին ամիսներին ամենաքննարկվող թեմաներից մեկն ավտոմեքենաների աննախադեպ ծավալի ներկրումն է։ Համաձայն պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկությունների, այս պահին Հայաստանում վաճառքի է նախապատրաստվում շուրջ 300.000 ավտոմեքենա, որոնք ներկրվել են վերջին երեք ամիսների ընթացքում։ Ասում են, որ այս ավտոմեքենաների գերակշիռ մասը ներկրվել է վարկով։ Քաղաքացիներից շատերը, ովքեր չունեն բիզնես փորձառություն, փորձելով օգտվել հնարավորությունից, գրավադրել են իրենց բնակարանները և ներկրել մի քանի ավտոմեքենա՝ հույս ունենալով հետագայում վաճառել դրանք ավելի թանկ գնով։ Սակայն, համաձայն շրջանառվող լուրերի, օտարերկրյա քաղաքացիները (ղազախներ, ռուսներ և այլք) այլևս չունեն այդ հնարավորությունը նշված ավտոմեքենաները գնելու համար, քանի որ ԵԱՏՄ որոշ պետություններ սահմանափակումներ են կիրառել Հայաստանից ներկրվող ավտոմեքենաների գնման և հայկական պետհամարանիշով դրանց շահագործման դեմ։ Ասում են նաև, որ այս հանգամանքով պայմանավորված, Հայաստանում կտրուկ նվազել է ավտոմեքենաների առուվաճառքը։ Ավելին, ավտոներկրողները դժգոհում են նաև այն պատճառով, որ իրենց անձնական միջոցները գրավադրվել են բանկերում և վարկային կազմակերպություններում, որպեսզի հոգան ներկրված ավտոմեքենաների մաքսազերծման ծախսերը, սակայն այժմ չեն կարողանում կատարել այդ վճարումները, քանի որ, անգամ գների նվազեցման պարագայում չեն կարողանում վաճառել ավտոմեքենաները: Ստեղծված իրավիճակը սպառնում է նաև իրենց անշարժ գույքի մասսայական վաճառքին։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
51766 | 0
Facebook