Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դպրոցների տնօրեններին հորդորում են կրճատել հաշվապահի հաստիքը. «Ժամանակ»

09:20, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Դպրոցների տնօրեններին հորդորում են կրճատել հաշվապահի հաստիքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մանկավարժների աշխատավարձի բարձրացման հետևանքով էականորեն նվազել են դպրոցներում աշխատող ոչ մանկավարժների աշխատավարձերը: Մասնավորապես՝ դպրոցի հաշվապահները, որոնք նախկինում ստանում էին 120 հազար դրամ, հունվարի 1-ից ստանալու են եռակի պակաս:

Մարզպետները դպրոցի տնօրեններին հորդորում են ընդհանրապես կրճատել հաշվապահի հաստիքը և պայմանագիր կնքել հաշվապահական գրասենյակների հետ: Արդյունքում գործազուրկ կդառնա ևս մի քանի հարյուր մարդ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
5639 | 0
Facebook