Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փառք ու պատիվ այսօրվա ղեկավարությանը». Սեյրան Օհանյան

01:05, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
«Փառք ու պատիվ այսօրվա ղեկավարությանը». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՌԴ-ից սպառազինությունների ձեռքբերմանը:

Նա նշել է, որ բանակի կազմավորման սկզբնական փուլերից սկսած՝ այդ ուղղությամբ միշտ քրտնաջան աշխատանքներ են տարվել. «Բավականին ձեռբերումներ ենք ունեցել և՛ մինչև ինձ, և՛ իմ ժամանակ. ձեռք են բերվել ժամանակակից զինտեխնիկա՝ «Սմերչ», «Իսկանդեր» և այլն: Այս ամենն այսօր էլ շարունակվում է, և ես շատ ուրախ եմ: Բոլոր առումներով՝ բանակային այսօրվա ձեռքբերումներն ավանդույթների շարունակությունն է: Այսօր շատ է ձեռք բերվում, մեր բոլորիս ուրախությունն է և փառք ու պատիվ այսօրվա ղեկավարությանը և պաշտպանության նախարարին, ԳՇ պետին, ԶՈՒ ողջ անձնակազմին»,-ասել է Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փառք ու պատիվ այսօրվա ղեկավարությանը. այսօր շատ սպառազինություն է ձեռք բերվում». Սեյրան Օհանյան
10380 | 0
Facebook