Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կաʹմ կործանիչները, կաʹմ գումարը. Էրդողանն ԱՄՆ-ի առջև պայման է դնում

00:45, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
Կաʹմ կործանիչները, կաʹմ գումարը. Էրդողանն ԱՄՆ-ի առջև պայման է դնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է կա՛մ ձեռք բերված հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ փոխանցի, կա՛մ նրանց համար վճարված գումարներ վերադարձնեն: Այս հայտարարությունը Էրդողանն արել է Աֆրիկայի երկրներ եռօրյա շրջայցից վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
     «Ինչ վերաբերում է F-35 կործանիչների թեմային, ապա Միացյալ Նահանգները մեզ ստիպեց գործընկերներ լինել և մեզանից շատ մասեր ձեռք բերեցին: Նրանք մեզ պետք է հանձնեին հինգ կործանիչ: Հետագայում խնդիրներ առաջացան, և նրանք որոշեցին չեղարկել գործարքը։ Կա՛մ նրանք կվերադարձնեն այս աշխատանքի համար փոխանցված գումարը, կամ նրանք մեզ ինքնաթիռներ կտան»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է NTV հեռուստատեսությունը:

6716 | 0
Facebook