«Հույս ունեմ, որ Թորոսյանը կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հովանավորչությու՞ն ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան: Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝
Թե՛ Իրինա Ղազարյանը, թե՛ Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության: Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է: Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրել Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է»: |