Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հասարակությունը պրոբլեմ ունի, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է». Իոաննիսյան

01:15, հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ.
«Հասարակությունը պրոբլեմ ունի, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է». Իոաննիսյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը 168 TV-ի եթերում երեկ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Կապանի ասուլիսին, հայտարարել է, որ եթե նման բաներ ասում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը, ապա այդ երկրում հասարակությունը լուրջ մտածելու տեղիք ունի:

Անդրադառնալով Թովմասյանի խոսքերին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի եթերում ասել է. «Դե կներեք էլի, Հրայր Թովմասյանը կարող էր որոշեր, որ ՀՀԿ-ի հետ միասին կարող է հանրությանը մատի շուրջ ֆռռացնել, Սահմանադրության մեջ գրի, որ նախագահը կարող է ընտրվել 6 տարով, բայց կոմբինացիա անեն, որ ինքը ընտրվի մինչև թոշակի գնալը, ամբողջ հանրությանը մատի շուրջ ֆռռացնեն, ու հետո մեծ-մեծ խոսեն, թե հասարակությունը պրոբլեմ ունի։ Հասարակությունը պրոբլեմ ունի, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է։ Հանրությանը մատի շուրջ ֆռռացնողը պետական կառավարման ինստիտուտը իրենով անելու խաթեր․․․․ Բնականաբար, հասարակությունը խնդիր ունի, որ տենց մարդը Սահմանադրական դատարանի նախագահ է»:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարություններին, թե ՍԴ նախագահը պարբերաբար քծնել է իրեն՝ Իոաննիսյանն ասել է. «Հրայր Թովմասյանի դեպքում դա ակնհայտ է։ Կներեք, բայց պետք է ասեմ, Հրայր Թովմասյանը ո՛չ միայն հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին է քծնել, այլև 2016 թվականին 4+4+4 ֆորմատի բանակցությունների ժամանակ քաղհասարակաության ներկայացուցիչներիս էր քծնում։ Ո՞նց եք պատկերացնում, եթե այն ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչներին քծնում էր, դե պատկերացրեք՝ հեղափոխությամբ երկրի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանին ինչքան է քծնելու։ Ես հո դրա ականատեսն եմ եղել։ Ինքն ուզում էր իր մասին լավ կարծիքի լինենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հասարակությունը պրոբլեմ ունի, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է». Իոաննիսյան
5188 | 2
Facebook