Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաղեստինի առաջնորդը մերժել է Իսրայելի հետ «դարի գործարքը»

21:45, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
Պաղեստինի առաջնորդը մերժել է Իսրայելի հետ «դարի գործարքը»

Մի քանի երկրների կողմից ճանաչված Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասը մերձավորարևելյան կարգավորման հարցով «դարի գործարքը» դավադրություն է անվանել: Այս մասին նա հայտարարել է պաղեստինյան հեռուստատեսության ուղիղ եթերում, հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Երուսաղեմը չի վաճառվում, և ձեր դավադրությունը չի ստացվի։ Մենք ծնկի չենք գա և չենք հրաժարվի:
     Մենք թույլ չենք տա արհամարհել պաղեստինյան ժողովրդի պատմական իրավունքները։ Դավադրությունները, գործարքները և դավաճանական ծրագրերը` պաղեստինյան հարցը վերացնելու համար, դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Աբասը:

«Մենք մերժում ենք «դարի գործարքը: Երկու տարի հետո մեր դիրքորոշումը չի փոխվել, և այսօր այն չի փոխվի. մենք առաջնահերթություն ենք տալիս դիմադրության ճակատին` իսրայելական պլանները ձախողելու համար, մեր միասնությունը վերջ կդնի անարդարությանը և զավթմանը»,-հավելել է Աբասը: Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը, որը ԶԼՄ-ները անվանել էին «դարի գործարք»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգի իր էջում հրապարակել էր Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը։ Հրապարակված քարտեզի համաձայն՝ Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստի Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են:

7998 | 0
Facebook