Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019թ. լավագույն մարզիչ

15:30, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019թ. լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

7390 | 1
Facebook