Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե դուք լեգիտիմ ուժ եք, չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան». Գևորգ Գորգիսյան

13:40, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
«Եթե դուք լեգիտիմ ուժ եք, չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան». Գևորգ Գորգիսյան

«Նորմալ է, որ իշխանությունները մեր գործունեությունից գոհ չեն: Դա նշանակում է, որ մենք մեր գործը ճիշտ ենք անում: Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ, որովհետև եթե դուք լեգիտիմ ուժ եք և շատ ձայն հավաքած, ապա դա չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան և ամենաթողություն ձեզ թույլ տաք: Ցանկացած դեպքում եթե իշխանությունը չի զսպվում ընդդիմության կողմից, և չկա առողջ բանավեճ, երկիրը վերածվում է նրան, ինչ մենք ունեինք մինչ հեղափոխությունը». հունվարի 29-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՀՀ վարչապետի՝ կապանյան վերջին ասուլիսի ժամանակ ընդդիմության, այդ թվում՝ ԼՀԿ-ի հասցեին հնչեցրած այն գնահատականին, թե Էդմոն Մարուքյանը կհայտնվի Աշոտյանի դերում, եթե շարունակի տեղը չբերել, որ ինքը Սերժ Սարգսյանը չէ:

Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավարն ասել էր, թե իշխանությունն արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և կորցնում է իր քաղաքական վարկանիշը:

4506 | 0
Facebook