Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարիսա Մինասյանի պատասխանը Նարեկ Մալյանին

11:35, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
Լարիսա Մինասյանի պատասխանը Նարեկ Մալյանին

«Ո՛չ, ես հեռախոսային կամ առերես կամ որևիցե խոսակցություն չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ»,- անդրադառնալով հասարակական գործիչ Նարեկ Մալյանի երեկվա հայտարարությանը՝ ասաց Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հիշեցնենք՝ ազատ արձակվելուց հետո Մալյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը բավական կոշտ խոսակցություն ա ունեցել վարչապետի հետ ու պահանջել ա, որպեսզի ապօրինություններով ու տարբեր մեթոդներով կանխեն մեր գործունեությունը Հայաստանում»:

Նշենք, որ «Մեդիա կենտրոն»-ում «Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ» թեմայով ասուլիսի բանախոսներն են Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, փոխտնօրեն Դավիթ Ամիրյան:

Լարիսա Մինասյանի պատասխանը Նարեկ Մալյանին
12683 | 1
Facebook