Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաժանումից 25 տարի անց Հայկը հանդիպեց իր կենսաբանական մորը՝ Նարինեին

20:45, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
Բաժանումից 25 տարի անց Հայկը հանդիպեց իր կենսաբանական մորը՝ Նարինեին

Հայոց մայրեր նախաձեռնության հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը գրել է. «Երկար սպասված առաջին հանդիպումը կայացավ Բերդ քաղաքում: Տարիների բաժանումից հետո, վերջապես Հայկը հանդիպեց իր կենսաբանական մայրիկ Նարինեին: Հանդիպումը կայացավ ջերմ ու էմոցիոնալ միջավայրում»:

Ավելի վաղ Հայկուհի Խաչատրյանը տեղեկացրել էր. «1995-ի հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային, ապա կապ հաստատեք ինձ հետ։ Ըստ երրորդ անձից ստացած տեղեկությունների՝ հենց հիվանդանոցից երեխային վաճառել են։ Հունվարի 20-ին երեխային գնորդը տարել է իրենց տուն։ Տարիներ անց տղային ասել են, որ դու կենսաբանական ծնողներիդ երրորդ երեխան ես։ Նրան ասել են, որ ծնունդը պետք է նշեն հունվարի 20-ին, քանի որ այդ օրն են նրան տուն բերել։ Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ»:
    

57638 | 0
Facebook