Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանը խոստացել է, բայց նման քայլի չի դիմի». Նարեկ Մալյան

20:50, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
«Նիկոլ Փաշինյանը խոստացել է, բայց նման քայլի չի դիմի». Նարեկ Մալյան

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը շարունակում է պնդել, որ իրեն բերման են ենթարկել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի պահանջով:

«Նիկոլ Փաշինայանը հանդուրժում է Սորոսի գրասենյակը ՀՀ-ում, որովհետև Սորոսի գրասենյակը Փաշինյանի համար միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ հեղափոխական առաջնորդի կերպար է ապահովում», - ասել է նա:

Մալյանի խոսքով՝ թեև Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ խոստացել է, որ Սորոսի հետ կապված հետաքննություն կիրականացվի, սակայն նման քայլի չի դիմի. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ և անգամ ուժերի լարումով չի կարող որևէ հետաքննություն իրականացնել»,- նշել է նա:

8750 | 1
Facebook