Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՃՏՊ ՌԴ Սարատովի մարզում. զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը վիրավոր են

20:15, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
ՃՏՊ ՌԴ Սարատովի մարզում. զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը վիրավոր են

Սարատովի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին

Հայտնում ենք, որ ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։

«Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։

Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին։ Վթարի մանրամասները ճշտվում են։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ։

5019 | 0
Facebook