Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատ արձակված Արթուր Դանիելյանը պարզաբանել է իրեն բերման ենթարկելու պատճառը

20:05, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
Ազատ արձակված Արթուր Դանիելյանը պարզաբանել է իրեն բերման ենթարկելու պատճառը

«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել։

Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրեն բերման էին ենթարկել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքով։

«Մեզ բերման են ենթարկել Նալբանդյան փողոցից՝ իմ մեքենայից։ Ես գալիս էի այստեղ՝ իմանալու, թե ինչու են բերման ենթարկել Նարեկ Մալյանին։ Ոստիկանները ենթադրել են, որ ես, գնելով թմրամիջոց, գալիս եմ Ոստիկանության 6-րդ վարչություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Նարեկ Մալյանի հետ»,- ասել է Դանիելյանը։

5506 | 2
Facebook