Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով». ՔԿ նախագահ

19:45, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
«Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով». ՔԿ նախագահ

Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել. միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նա հայտնեց նաև, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ Տեղեկատվության մասին օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանց իրենց համաձայնության որևէ ինֆորմացիա չհայտնեն.

«Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»,- ասել է Գրիգորյանը։

8417 | 0
Facebook