Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Honda-ն դադարեցրել է արտադրությունը՝ կորոնավիրուսի պատճառով

17:20, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
#Honda-ն դադարեցրել է արտադրությունը՝ կորոնավիրուսի պատճառով

Ճապոնական Honda Motor մեքենաշինական կոնցեռնը Չինաստանի լուսնային Նոր տարուց հետո կհետաձգի Չինաստանի Շանհայ քաղաքի մերձակայքում մոտոցիկլետային երկու գործարանների աշխատանքները՝ մահացու կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում է ճապոնական Asahi թերթը:

Պաշտոնապես, Չինաստանում, ավանդական Ամանորի տոնակատարությունը տևում է հունվարի 25-ից փետրվարի 3-ը:
     Honda-ն որոշել է հետաձգել արտադրության վերսկսումը մինչև փետրվարի 10-ը՝ Չինաստանի իր երկու գործարաններում, որոնք միասին արտադրում են տարեկան մոտ 850 հազար մոտոցիկլետ: Մինչդեռ, Ճապոնիայի իշխանությունները հաստատել են նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքի մասին: Վարակված քաղաքացին վերջերս չի այցելել Չինաստան: Պարզվել է, որ նա ավտոբուսի վարորդ է աշխատել, ով զբոսաշրջիկներին տեղափոխել է տարեսկզբին Չինաստանի Ուհան քաղաքից, որտեղից սկսվել էր մահացու վիրուսի տարածումը:

12818 | 0
Facebook