Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է ԿՀՎ բարձրաստիճան սպան, ով վերահսկել է Սուլեյմանիի վրա հարձակումը

21:45, երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.
Մահացել է ԿՀՎ բարձրաստիճան սպան, ով վերահսկել է Սուլեյմանիի վրա հարձակումը

Աֆղանստանի արևելքում գտնվող Ղազնի նահանգում ամերիկյան ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է ԱՄՆ ԿՀՎ բարձրաստիճան սպա Մայքլ Դ’Անդրեան, ով կառավարել է Մերձավոր Արևելքում գործողությունները և մասնավորապես, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ջոկատի հրամանատար Ղասեմ Սուլեյմանի վրա հարձակումը: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական հետախուզության աղբյուրներին:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ հաղորդել էին, որ աղետի հետևանքով սպանվել է ԿՀՎ բարձրաստիճան սպա: Թալիբները չեն նշել հետախույզների անունները: Ամերիկյան կողմը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի արևելքում գտնվող Ղազնի նահանգում ինքնաթիռ է կործանվել։

9948 | 0
Facebook